ԳՅՈՒՄՐՈՒ N 9 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Հաղթանակի պողոտա, շենք 40
ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
1 2 3
«Ոստիկանության աշխատանքները սեպտեմբերին »

Յուրաքանչյուր տարի՝ ուսումնական տարին սկսվերուն պես, ճանապարհային  ոստիկանության  և թիվ 9 հիմնական դպրոցի հանրույթի կողմից կազմակերպվում է  ճանապարհային  անվտանգ երթևեկության  միամսյաակ: Կազմակերպված միջոցառման  արդյունքում  ապահովվում է  դպրոցահասակ  երեխաների երթևեկության  անվտանգությունը, ինչպես նաև  մշակվում է երթևեկության կանոններից  օգտվելու կուլտուրան:
Ամենամսյա  կազմակերպված միջոցառման  շնորհիվ  նվազում է  ճանապարհային  վթարների  քանակը, և  բարձրանում է  հետիոտների  կյանքի  անվտանգությունը:

1
1
1
 
«Ավարայրից Սարդարապատ»

ՀՀ  անկախության 27-րդ տարեդարձին նվիրված  միջոցառում  «Ավարայրից  Սարդարապատ»: IX դասարանցիները  պատմական փաստերով  ներկայացրին   Ավարայրի ճակատամարտի և Սարդարապատի պատմական  նշանակությունը և այսօրվա III հանրապետության կայացման  գործում : Շուրջ 27 տարի մենք  վայելում ենք  այդ անկախությունը: 1918թ. մայիսի 25-ին համադպրոցական  միջոցառում «Մայիսյան հերոսամարտեր», նվիրված  I հանրապետության 100 ամյակի  : Համադպրոցական թիմը ներկայացրեց Ղարաքիլիսայի,  Բաշ Ապարանի և Սարդարապատի  ճակատամարտերը:  Վավերագրական ֆիլմերով  ու փաստերով   հարուստ  ու  գեղեցիկ  միջոցառում էր այն:

1
1
1
 
«Հիշիր եւ պահանջիր »

2015թ. ի ապրիլի 22 – ին «Գյումրու  թիվ 9  հիմնական  դպրոց » ՊՈԱԿ – ում  տեղի  ունեցավ համադպրոցական միջոցառում ՝ նվիրված « Հայոց  ցեղասպանության»  100 –րդ  տարելիցին/ ուսուցիչներ ՝  Ս. Գյուլյան, Գ. Մովսիսյան,  Ք. Եղիկյան / : Բոլորին  համախմբել  էր  ցեղասպանության  անմեղ  զոհերի     ոգեկոչման  անհրաժեշտությունը:  

Մարդի՛կ, քանի դեռ ձեր հոգում կրակ կա, հու՛յսը չմարեք,
Քանի ձեր հոգում մի փոքր հույս կա, սի՛րտս ամոքեք,
Հիշե՛ք բոլորին և մի՛ մոռացեք,
Հույսով, հավատով հո՛ղս պահանջեք:

1
1
1
 
 
 
 
 
 
 

Հայաստանի Հանրապետություն,
Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, 
Հաղթանակի պողոտա, շենք 40
Հեռախոս + 374 312 55147

Կայքի հեղինակային իրավունքը պատկանում է Գյումրու N 9 դպրոցին: Կրկնօրինակելու կամ արտատպելու դեպքում կտուգանվեք ըստ համապատասխան օրենքի ուժով:

 

Գյումրու N 9 հիմնական դպրոց © 2016 - 2018