ԳՅՈՒՄՐՈՒ N 9 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Հաղթանակի պողոտա, շենք 40
ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
 
Տերունական Աղոթք
Հայր մեր որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն Քո։
Եկեսցէ արքայութիւն Քո։
Եղիցին կամք Քո
որպէս յերկինս եւ յերկրի։
Զհաց մեր հանապազորդ
տուր մեզ այսօր։
Եւ թող մեզ զպարտիս մեր,
որպէս և մեք թողումք
մերոց պարտապանաց։
Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն
այլ փրկեա զմեզ ի չարէ։
Զի քո է արքայութիւն
եւ զօրութիւն եւ փառք
յաւիտեանս
Ամէն
Տերունական Աղոթք, Հայր մեր, Հիսուս Քրիստոսի շնորհական աղոթքը, որ նա հայտնեց իր աշակերտներին երանիներն ասելուց հետո որպես ճշմարիտ աղոթքի օրինակ։ Ասվում է (երգվում է) բոլոր խորհրդակատարությունների ժամանակ սկզբում և վերջում, ամեն անգամ խորհրդանշելով Տիրոջ հայտնութենական խոսքն իր իսկ մասին, թե Ես եմ Ալֆան և Օմեղան, Սկիզբը և Վախճանը, Առաջինը և Վերջինը։ Մատթեոսի Ավետարանում Տերունական աղոթքը հետևում է երեխանիներին որպես նրանց շարունակություն, իսկ Ղուկասի Ավետարանում Տերունական աղոթքը տրվում է աշակերտների խնդրանքով Մեզ աղոթել սովորեցրու։ Ղուկասի Ավետարանը «և մի տար մեզ փորձության» արտահայտությունից հետո չունի այլ փրկիր մեզ չարից, որովհետև քոնն է...խոսքերը։ Տերունական աղոթքը պարունակում է յոթ ասույթ (խնդրվածք). առաջին երեքը (սուրբ լինի Քո անունը, գա Քո արքայությունը, Քո կամքը լինի...) փառաբանում են Աստծուն, մյուս չորս ասույթները (խնդրվածքները) վերաբերում են մարդուն. մարդը խնդրում է, որ Աստված իրեն տա հանապազօրյա հացը, թողնի պարտքերը, չենթարկի փորձության և ազատի չարից։ Եվ քանի որ աղոթողն իրեն ամբողջովին հանձնում է Աստծուն, ուստի և աղոթքի վերջում նրան է միայն ճանաչում հավիտենական արքա, հավերժ զորավոր ու փառավորյալ, ասելով Քանի որ Քոնն է արքայությունը և զորությունը և փառքը հավիտյանս. Ամեն
Հայաստանի Հանրապետության Հիմնը
 

Մեր հայրենիք, ազատ անկախ,
Որ ապրել է դարեդար
Իր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան։

Ահա եղբայր քեզ մի դրոշ,
Որ իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի։

Նայիր նրան՝ երեք գույնով,
Նվիրական մեկ նշան
Թող փողփողի թշնամու դեմ
Թող միշտ պանծա Հայաստան։

Ամենայն տեղ մահը մի է
Մարդ մի անգամ պի՛տ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի։

 
«Մեր հայրենիք»Հայաստանի ազգային օրհներգը։ Ընդունվել է 1991 թվականի հուլիսի 1-ին և հիմնված է Առաջին Հանրապետության օրհներգի վրա՝ տեքստի չնչին փոփոխություններով։ Հիմնի տեքստը վերցված էՄիքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունից, երաժշտության հեղինակն էՔրիստափոր Կարա Մուրզան։ Այն առաջին անգամ հնչել է 1885թ. մարտի 15-ին, որպէս Թիֆլիսի «Արծրունի» թատրոնում կայացած հայ առաջին քառաձայն համերգի առաջին երգը։ Յետագային, այն մշակել է նաևԲարսեղ Կանաչյանը։ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին: Գոյություն ունեն պետական, հեղափոխական, զինվորական, կրոնական, որևէ նշանավոր անձի կամ դեպքի պատվին գրված օրհներգեր։ Հին և միջնադարյան Հայաստանում կրոնական բնույթի օրհներգեր են եղել շարականները։ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության օրհներգը ստեղծվել է 1944 թվականին՝ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի երաժշտության և բանաստեղծ Սարմենի խոսքերի հիման վրա։ Այն որպես օրհներգ հնչեց մինչև 1991 թվականը, որից հետո Հայաստանի երրորդ հանրապետության Գերագույն խորհուրդը ՀՀ պետական օրհներգ հաստատեց «Մեր հայրենիքը»՝ հիմք ընդունելով Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920 թթ.) օրհներգը՝ բանաստեղծական տեքստում կատարելով որոշ փոփոխություններ։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Հայաստանի Հանրապետություն,
Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, 
Հաղթանակի պողոտա, շենք 40
Հեռախոս + 374 312 55147

Կայքի հեղինակային իրավունքը պատկանում է Գյումրու N 9 դպրոցին: Կրկնօրինակելու կամ արտատպելու դեպքում կտուգանվեք ըստ համապատասխան օրենքի ուժով:

 

Գյումրու N 9 հիմնական դպրոց © 2016