ԳՅՈՒՄՐՈՒ N 9 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Հաղթանակի պողոտա, շենք 40
ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
 
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Միջնադարյան տարերգու Գրիգոր Նարեկացու անունը կրող թիվ  9 հիմնական դպրոցը տեղակայված է Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայում: Այն ունի հարուստ պատմություն: Դպրոցը հիմնադրվել է 1931թ -ին: Սկզբնավորման  շրջանում այն եղել է յոթնամյա կրթությամբ, հետագայում  դարձել միջնակարգ  և  1941 - 42  ուստարում տվել է իր առաջին շրջանավարտները   / 6 տղա  և  5  աղջիկ / :
Դպրոցն իր մոտ  85  տարիների  պատմության ընթացքում կրել է տարբեր անուններ `
1.  Բերիայի  1940 -  1953 թթ.
2. Բ. Ղարբջանյանի  1954  -  1993 թթ.
3. Գր. Նարեկացու  1993 թ. – ից  մինչև օրս
1959թ. – ին դպրոցն իր սեփական շենքն ունեցավ, որը գտնվում է Գորկու փողոցի վրա:  Այն բարեկերտ  ու գեղեցիկ շինություն էր` կառուցված Գյումրվա կոլորիտով,  1988թ. – ի  ավերիչ երկրաշարժից փլվեցին  դպրոցի նորակառույց  2  մասնաշենքերը : Զոհվեցին  25 ուսուցիչ  և  209  աշակերտներ: Երկրաշարժի զոհ դարձավ նաև դպրոցի տնօրեն  Ցենզեր Իգնատյանը: Ավանդույթներով հարուստ դպրոցը շարունակեց իր ուսումնական գործունեությունը վրանային, ապա տնակային պայմաններում: Այսպես շարունակվեց մինչև  2002 թվականը:  2002թ. – ին  վերակառուցվում է նախկին  20- րդ  դպրոցի  շենքը Հայաստանի  սոցներդրումների  և Համահայկական հիմնադրամի կողմից: Համայնքի կողմից ներդրումը կատարում է <<Վարդանանց ասպետներ  և դուստրեր>> կազմակերպությունը: Նոր շինությունով վերածնված դպրոցը շարունակում է իր լավագույն ավանդույթները ` տալով այնպիսի շրջանավարտներ,որոնք իրենց ստացած գիտելիքները  ի  սպառ են դնում  գիտության  ու մշակութի տարբեր բնագավառներում` դառնալով պահանջված  առաջատար մասնագետներ` բժիշկներ, մանկավարժներ, տնտեսագետներ, երաժիշտներ … Ուսումնական գործընթացին զուգընթաց դպրոցը մասնակցում է ԿԳՆ – ան կողմից կազմակերպված դպրոցական  օլիմպիադաներին , գրանցոում  բարձր արդյունքներ, արժանանում  խրախուսանքների և մրցանակների: Դպրոցը ակտիվորեն է մասնակցում  երգի – պարի  մրցույթ-փառատոններին, ասմունքի  << Այբ >>   կրթական հիմնադրամի կողմից կազմակերպված մրցույթներին.  մաթեմատիկայից` << Կենգուրու>> , մայրենիից `<< Մեղու>>, ռուսերենից ` <<Ռուսական արջուկ >>, ինչպես նաև երիտասարդական նվաճումների և Ջինեշյան հիմնադրամի կողմից ստեղծված բանավեճի ակումբի աշխատանքներին և բազմիցս արժանացել  է պարգևների :  Հատկանշական է այն հանգամանքը , որ հիմնական դպրոցն ավարտելուց հետո  մեր աշակերտները շարունակում են ուսումը ավագ դպրոցում ցուցաբերելով բարձր առաջադիմություն և օրինակելի վարք: Ճիշտ է, դպրոցը վերակառուցված է բայց չունի ոչ մարզադահլիճ, ոչ էլ  հանդիսությունների սրահ: Որպես հանդիսությունների սրահ օգտագործվում է դպրոցի նախասրահը, որտեղ  էլ կազմակերպվում են  բազմաբնույթ  ու տարատեսակ միջոցառումներ` ապահովելով  և հոգևոր , և ռազմահայրենասիրական դաստիարակությունը:  Սպորտդահլիճի բացակայությունը ևս չի խանգարում, որ ֆիզկուտուրայի դասերը և սպորտային միջոցառումները անցկացվեն  ուսուցչի ու աշակերտների կողմից նորոգված  ու հարմարեցված սպորտհրապարակում: Սպորտի հանդեպ ունեցած սերն  է, որ մեր աշակերտներին մղել է հաջողություններ  ձեռք բերելու և աշխարհի և Եվրոպայի  մրցույթներում, նույնիսկ կարողացել են նվաճել օլիմպիական բարձրունքներ: Հիշատակության են արժանի դպրոցի սաներից հունահռոմեական ոճի  ըմբշամարտիկ, աշխարհի և Եվրոպայի  չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, Եվրոպայի մենամարտային ոճերի առաջնության կրկնակի չեմպիոն Լևոն Մինասյանը , բռնցքամարտի  Եվրոպայի պատանեկան առաջնությունում  2002թ. – ին  2-  րդ տեղ զբաղեցրած Էդգար  Մանուկյանը,  որոնց  արժանի հետևորդներն են  նաև ներկայիս սաները` ազատ  ոճի  ըմբշամարտիկներ  Անդրանիկ Ավետիսյանը,  Արտյոմ  Զաքեյանը, Մերի Ավետիսյանը   /ակրոբատիկա /   և այլք: Հուսով ենք,  որ  մի գեղեցիկ օր դպրոցը կունենա և իր սպորտդահլիճը , և հանդիսությունների  սրահը ու կհամալրի հանրապետության լավագույն դպրոցների շարքը:
 

Հայաստանի Հանրապետություն,
Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, 
Հաղթանակի պողոտա, շենք 40
Հեռախոս + 374 312 55147

Կայքի հեղինակային իրավունքը պատկանում է Գյումրու N 9 դպրոցին: Կրկնօրինակելու կամ արտատպելու դեպքում կտուգանվեք ըստ համապատասխան օրենքի ուժով:

 

Գյումրու N 9 հիմնական դպրոց © 2016