ԳՅՈՒՄՐՈՒ N 9 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Հաղթանակի պողոտա, շենք 40
ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
 
 

Անահիտ Մովսիսյան
դպրոցի տնօրեն

Ծնվել է 1955 թվականի հունվարի   3 -ին  Լենինականում:   1972թվականին  ավարտել է  Լենինականի  N 5 միջնակարգ դպրոցը:  1976 թվականին   ավարտել է  Լենինականի  պետական  մանկավարժական ինստիտուտի   ֆիզմաթ   ֆակուլտետի  մաթեմատիկա  բաժինը ՝  ստանալով   մաթեմատիկայի ուսուց-չի    որակավորում:    1975 – 1976  թվականներին   աշխատել  է  Լենինականի   Ա. Մռավյանի   անվան մանկավարժական   ուսումնարանում  որպես  մաթեմատիկայի ուսուցչուհի :   2000 թվականի  հոկտեմ-բերի  14 – ից մինչ օրս  աշխատում է   տնօրեն   «Գյումրու N 9  հիմնական  դպրոց»  ՊՈԱԿ-  ում,  որը իրավահաջորդն է  Գյումրու   Գր. Նարեկացու  անվան  թիվ  9  միջնակարգ  դպրոցի:  Ամուսնացած է  ունի  2 որդի:
ԽՈՍՔ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ
«Գյումրու  N 9  հիմնական  դպրոց»  ՊՈԱԿ- ը  հիմնադրվել  է  1931 թվականից  և  ունի   փառահեղ կրթամշակութային  ավանդույթներով  հարուստ պատմություն: Բազմամյա  հարուստ  պատմություն  ունեցող  դպրոցը  այսօր  էլ շարունակում և իրագործում է իր նորատիպ  գործելաոճը՝  ձեռք  բերելով  բարձր  հեղինակություն,  և  քայլում  է  կյանքի  պահանջներին  համընթաց ՝ ըստ արժանվույն ներկայանալով հանրությանը: Դպրոցի  հանրույթի  նպատակն  է  ձևավորել  ազգային  արժեքները  կրող և քաղաքացիական ճիշտ դիրքորոշում ունեցող անհատներ, որոնք իրենց գիտելիքներով, մտավոր կարողություններով, ապա գործելաոճով կկարողանան ստեղծել ապագայի մարտահրավերներին դիմակայող երկիր և ներկայացնել աշխարհին ու միջազգային հանրությանը մեր ազգային պատմությունն ու մշակույթը և փոխադարձաբար ծանոթանալ համաշխարհային գիտական և մշակութային արժեքներին: Դպրոցի մանկավարժների գերխնդիրն է սովորողների արժեհամակարգի առանցքը դարձնել հայրենիքին և ազգին անմնացորդ ծառայելու  գաղափարը:
 

Հայաստանի Հանրապետություն,
Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, 
Հաղթանակի պողոտա, շենք 40
Հեռախոս + 374 312 55147

Կայքի հեղինակային իրավունքը պատկանում է Գյումրու N 9 դպրոցին: Կրկնօրինակելու կամ արտատպելու դեպքում կտուգանվեք ըստ համապատասխան օրենքի ուժով:

 

Գյումրու N 9 հիմնական դպրոց © 2016